
Կիեւում Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի իմպիչմենտի պահանջով երթ է անցկացվել: Ակցիային մասնակցել են ոչ միայն Վրաստանի երրորդ նախագահ, ուկրաինական ընդդիմադիր «Նոր ուժերի շարժում» կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները, այլեւ այլ ընդդիմադիր ուժերի աջակիցները:
Շեվչենկոյի անվան հրապարակում հավաքված խումբը դժգոհություն է հայտնել` Սաակաշվիլիի երկրից արտաքսելու հետ կապված եւ պահանջել իշխանության հրաժարականը:
Երթի պատճառով Ուկրաինայի մայրաքաղաքի մի քանի փողոցում դադարեցվել է երթևեկությունը, ինչպես նաեւ որոշ ժամանակով Կիևի մետրոյի մի քանի կայարան դադարեցրել է աշխատանքը:
Ընդդիմադիր ուժերը գտնում են, որ մետրոն իշխանությունների պահանջով է է դադարեցրել ուղևորների սպասարկումը, որպեսզի հնարավորինս քիչ մարդ կարողանա մասնակցելլ ակցիային:
Այդ պատճառով Սաակաշվիլիի կողմնակիցների կազմակերպած ակցիան մեկնարկել է ուշացումով: