
Կիեւի դատարանի որոշմամբ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մտերիմ Սեւերիոն Դանգաձեն ազատազրկվել է 2 ամիս ժամկետով:
Դատախազության հայտարարությամբ՝ Դանգաձեն Սաակաշվիլիի համաձայնությամբ դիմել է գործարար Սերգեյ Կուրչենկոյին՝ խնդրելով ֆինանսավորել Սաակաշվիլիին:
Դեկտեմբերի 5-ին Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, թե «արձանագրել են 500 հազար ԱՄՆ դոլարի ընդունում: Այս գումարի կեսը իրավապահները վերցրել են Դանգաձեից»: