
Վրաստանի Փոթի նավահանգստում աշխատանքները շարունակվում են առանց խափանման: Այս մասին «interpressnews» լրատվականին են հայտնել նավահանգստի ղեկավարությունից: Նրանց փոխանցմամբ նախօրեին «Maersk Group» ընկերության IT համակարգի վրա կիբերհարձակման արդյունքում խափանվել է համակարգիչների աշխատանքը:
Համակարգչի կիրառությամբ իրականացվող բոլոր գործողությունները փոխարինվել են մեխանիկականով, ինչի արդյունքում հնարավոր է եղել ապահովել հաճախորդներին տրամադրվող ծառայությունները:
Նավահանգստի ղեկավարության փոխանցմամբ՝ կիբերհարձակումը ծառայությունների տրամադրման վրա նվազագույն ազդեցություն է ունեցել:
Համանման հարձակման են ենթարկվել նաև «Maersk Group» ընկերության IT համակարգեր այլ երկրներում: Առցանց վարակի անունն է «Petya.A», որը համակարգչից օգտվելու համար գումար է պահանջում օգտատիրոջից: