Վրաստանում հոկտեմբերի 8–ին անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալները դեռևս չեն հրապարկվել, սակայն հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ առաջատարն է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձանժողովը (ԿԸՀ) հրապարակել է նաև ընտրողների մասնակցության արդյունքները: Ըստ այդմ, 2016թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 1 մլն 814 հազար 276 ընտրող: Այն կազմում է ընտրողների 51,63 տոկոսը: Ի համեմատություն նշենք, որ 2012թ. խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել էր 60,8 տոկոս:
Հատկանշական է, որ մինչ ԿԸՀ-ի կողմից նախնական տվյալների հրապարակումը, exit poll-երի տվյալները բավականին տարբեր էին: Իշխանական համարվող «Իմեդի», «Մաեստրո», «GDS» և Հանրային հեռուստաընկերությունների պատվերով ամերիկյան TNS ընկերության անցկացրած exit poll-ի արդյունքներով ընտրություններում հաղթել է «Վրացական երազանք»-ը` հավաքելով քվեների 53,8 տոկոսը, իսկ նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը` 19,5 տոկոս, «Հայրենասերների դաշինք»-ը` 5տոկոս:
Մյուս exit poll-ը ընդդիմադիր համարվող «Ռուսթավի 2» հեռուստաընկերության պատվերով անցկացրել է միջազգային GfK ընկերությունը: Ըստ այդմ, «Վրացական երազանքը» հավաքել է քվեների 39․9, տոկոսը «Միացյալ ազգային շարժումը »` 32.74, «Հայրենասերների դաշինքը»`4.3 տոկոս:
Ստանալով exit poll-երի արդյունքները, իշխող կուսակցության անդամները կենտրոնական գրասենյակի մոտ համախոհներին շնորհավորել են հաղթանակի առիթով: Նրանք նշել են, որ 2012թ. Բիձինա Իվանիշվիլիի հետ սկսած ճանապարհը շարունակելու են նաև առաջիկա չորս տարիներին:
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» ղեկավար, նախկին նախագահ Միեխիլ Սահակաշվիլին Օդեսայից իր կուսակցական ակտիվիստներին կոչ է արել պահպանել տրված յուրքանչյուր քվեն: Նա նաև կարևորել է`ըստ exit poll-երի, «ֆաշիստական «Հայրենասերների դաշինք»-ը չի հաղթահարել ընտրական շեմը»: «Հայրենասերների դաշինք»-ը ընտրություններից առաջ հայտարարել էր, որ եթե երկրորդ տեղում չլինի, սկսելու է մեծամաստաբ հանրահավաքներ կազմակերպել:
Այսպիսով, «Վրացական երազանք»-ը` հավաքելով ձայների մեծամասնությունը, Վրաստանի պատմության մեջ արդեն երկրորդ անգամ կառաջադրի վարչապետի թեկնածությունը. Երկիրը 2012թ.-ից ընտրել է կառավարման խորհրդարանական մոդելը:
Հիշեցնենք` 2012թ.-ին տարածաշրջանի երեք պետությունների` Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջին անգամ իշխանությունը փոխվեց ընտրությունների միջոցով: