
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական համարներ է տրամադրել 9 քաղաքական կուսակցության և 25 նախաձեռնող խմբի: 10 քաղաքական միավորման ընտրական համարներն իրենց իսկ խնդրանքով անփոփոխ են մնացել (ՏԻՄ ընտրությունների ընտրական համարները): Դրանց շարքում են «Միացյալ ազգային շարժումը», «Եվրոպական Վրաստանը»: Նախօրեին ԿԸՀ-ի նիստին ընտրական համարներ են տրվել 45 թեկնածուի՝ այդ թվում Սալոմե Զուրաբիշվիլիին՝48, Զուրաբ Ջափարիձեին՝ 36, Դավիթ Ուսուփաշվիլիին՝ 25, Գեորգի Շենգելիային՝ 43:
Նախագահան ընտրությունները Վրաստանում կանցկացվեն հոկտեմբերի 28-ին: