
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ընտրողների եւ բոլոր հետաքրքրված անձանց ժամանակին տեղեկացված լինելու նպատակով, հոկտեմբերի 21-ի առավոտյան 08:30-ից պարբերաբար տեղեկատվական մամուլի ասուլիսներ կանցկացնի:
24-ժամյա ռեժիմում կաշխատի ինչպես հանձնաժողովի հեռախոսա-տեղեկատվական կենտրոնը ( 2 51 00 51 ), այնպես էլ առցանց նամակագրությունը: Այսպիսով, բոլոր հետաքրքրված անձինք ընտրությունների հետ կապված տարբեր հարցերի շուրջ պատասխան ստանալու հնարավորություն կունենան:
Մամուլի ասուլիսների ժամանկացույցն է՝
8:30
10:30
12:30
15:30
17:30
20:30