ՏԻՄ ընտրությունների արդյունքում Վրաստանի ԿԸՀ-ում փոփոխություններ կլինեն

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) շուտով փոփոխություններ կլինեն։

ԿԸՀ-ի կողմից տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրության հրապարակումից հետո երկրի խորհրդարանը նոր որոշմամբ հանդես կգա, ըստ որի ընտրատարածքներում կուսակցության անդամների նշանակումը կախված կլինի վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստացված ձայների քանակից: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր մակարդակի ընտրական մարմնում անդամ կունենա միայն այն կուսակցությունը, որը խորհրդարանական մանդատներ է ստացել ու խորհրդարանական խմբակցություն ձևավորել:

Բացի այդ, իշխող «Վրացական երազանք»-ի որոշմամբ, ընտրական հանձնաժողովում կուսակցությունից նշանակված անդամների թիվը նվազել է՝ 7-ի փոխարեն հասնելով 6-ի։

Գործող օրենսդրությամբ, ընտրական հանձնաժողովների անդամի նշանակումը կախված է կուսակցության կողմից պետական բյուջեից ստացված միջոցների չափից, ինչը թույլ չի տալիս կուսակցությանը մեկից ավելի անդամ նշանակել:

 

Թողնել պատասխան