
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն քաղաքապետարանի աշախատակիցներին հանձնարարել է երկու շաբաթվա ընթացքում «Թբիլսերվիս Գրուփի» ղեկավարության հետ աշխատել աղբահանության ծրագրի վրա:
Կառավարության նիստում Կախա Կալաձեն ասել է, որ աղբահանությունը պետք է իրականացվի գիշերային ժամերին՝ տրանսպորտային միջոցների տեղաշարժը չխաթարելու նպատակով։
«Ես գիտեմ, որ աղբահանությունը կատարվում է առավոտյան և ցերեկը, ինչը որոշ անհարմարություններ է առաջացնում: Քաղաքացիներից բազմաթիվ դիմումներ ենք ստացել այս խնդրի հետ կապված, ուստի, եթե պետք է օգնել քաղաքացիներին, մենք պատրաստ ենք», — ասել է Կալաձեն: