Վրաստանի Կենտրոնական բանկը կօգտագործի բոլոր հնարավոր միջոցները՝ արտարժույթի շուկայում տարադրամի տատանումները մեղմելու նպատակով: Այս մասին նշված է լարիի վերջին շրջանի արժեզրկման կապակցությամբ Կենտրոնական բանկի դեկտեմբերի 20-ին տարածած հայտարարության մեջ: Կենտրոնական բանկի գնահատմամբ, տարադրամը գերազանցել է արժեզրկման ռացիոնալ ակնկալիքները: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:
«Տարադրամի վերջին շրջանի արժեզրկման պատճառները հիմնարար գործոնների (աշխարհում դոլարի ամրապնդում, լիրայի արժեզրկում․․․) և սպասումների ամբողջականությունն է: Նրա արժեզրկման մակարդակը գերազանցել է մեր կատարած հաշվարկների վրա հիմնված արժեզրկման ակնկալիքները: Միջնաժամկետ հեռանկարում՝ կայունության հասնելու փորձերի տապալման դեպքում, Կենտրոնական բանկը կխստացնի դրամային քաղաքականությունը: Կենտրոնական բանկը ունի համապատասխան միջոցներ, որոնք օգտագործելով, հնարավոր է խուսափել տարադրամի գերարժեզրկումից»,-ասված երկրի Կենտրոնական բանկի տարածած հայտարարության մեջ: