Կեղծ թղթադրամների իրացման կասկածանքով 2 քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանում կեղծ թղթադրամների իրացման կասկածանքով իրավապահները 2 քաղաքացու են ձերբակալել:

Վրաստանի Ֆինանսների նախարարության  քննչական ծառայության փոխանցմամբ՝ հետաքննության արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածները իրացրել են ավելի քան տասը  100 լարիանոց կեղծ թղթադրամ: Քննչական ծառայությունը որպեզ ապացույց կեղծ թղթադրամները առգրավվել է:

Գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի հատկանիշներով, այն նախատեսում  է ազատազրկում՝ 7-ից  մինչև 10 տարի ժամկետով: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:

 

Թողնել պատասխան