Վրաստանի Կրթության եւ գիտության նախարար, փոխվարչապետ Ալեքսանդրե Ջեջելավան վերջին շրջանում հանդիպումներ է ունեցել Վրաստանի 15 000 ուսուցիչների հետ: Նախարարը շատ է կարեւորում ուսուցիչների հետ պարբերաբար հանդիպումներն ու շփումը:
Այս պատճառով մարտի 16-ին Թբիլիսիի «Ռեդիսոն բլու» հյուրանոցում նախարարի եւ անկախ աշխորհրդի (անկախ արհմիություն) միջեւ ստորագրվեց հուշագիր, որը ենթադրում է. կրթական եւ գիտական հիմնարկներում աշխատուժի աշխատանքային, սոցիալ-տնտեսական, իրավական եւ մասնագիտական շահերի եւ իրավունքների պաշտպանություն, որակյալ կրթություն ստանալու աջակցություն եւ այլ կետեր:
Հուշագրի մեջ նշված են բոլոր այն կետերը, որոնք կատարելության կհասցնեն նախարարության եւ աշխորհրդի միջեւ համագործակցությունը եւ սոցիալական երկխոսությունը, որ վերջին տարիների ընթացքում ակտիվորեն է ընթանում:
«Մեր հարաբերությունները շատ ջերմ են, երկկողմանի համագորակցություն ունենք, ինչն էլ հիմա օրինականացնում ենք: Ուզում եմ հիշեցնել, որ նախարարները գալիս ու գնում են, մնում են ուսուցիչները, նրանք այս գործին ծառայում են 30,10,50 տարի, այդ պատճառով իմ կարծիքով նրանց իրավունքների պաշտպանությունն ավելի կարեւոր է, քան մեր խնդիրները, ուրախ եմ, որ այս համաձայնագիրը ստորագրելու բախտն ինձ է վիճակվել»,-ասաց Վրաստանի փոխվարչապետ, ԿԳ նախարար Ալեքսանդրե Ջեջելավան:
«Երջանիկ եմ, որ այսօր գտնվում եմ Վրաստանում, սա մեծ նվաճում է ոչ միայն անկախ աշխորհրդի, այլեւ նախարարության համար, ես շատ դրական եմ գնահատում երկու կողմերի կատարած աշխատանքը: Սա լավ օրինակ է այն երկրների համար, որտեղ նման ոլորտային համաձայնագիր չի ստորագրվել»,-ասաց Միջազգային կրթության գլխավոր քարտուղարի խորհրդական Մարտին Ռոմերը:
Անկախ աշխորհրդի տնօրեն Մայա Կոբախիձե
«Հուշագիրը կրթական համակարգում աշխատողների շահերի եւ իրավունքների պաշտպանության հարցում ստեղծում է կայուն երաշխիք, այն ճանաչում է աշխորհուրդը որպես սոցիալական գործընկեր, ինչը հաստատում է մեր երկրում ժողովրդավարական կառավարման սկզբունքների զարգացումը»,-ասաց անկախ աշխորհրդի տնօրեն Մայա Կոբախիձեն:
Վրաստանի ուսուցիչների եւ գիտնականների անկախ աշխորհուրդն աշխարհի կրթության համակարգում աշխատողների «Եվրոպայի աշխորհուրդների կրթության հանձնաժողով» միջազգային կազմակերպության անդամ է: Այսօրվա դրությամբ Վրաստանի ուսուցիչների եւ գիտնականների անկախ աշխորհրդում միավորված է կրթական հիմնարկներում աշխատող 40 000 մարդ, ինչը նախարարի եւ անկախ աշխորհրդի ղեկավարի խոսքով, եւս մեկ հիմք է հանդիսանում հուշագիրը կնքելու: