Բրյուսելում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կարճատև հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող լսումների ժամանակ Վրաստանի նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է ԱՄՆ-ի հետ երկկողմ համագործակցության ամրապնդման կարևորությունը:
Գիորգի Մարգվելաշվիլին իր խոսքում ընդգծել է նաև այս տարի մարտին Վաշինգտոնում անցկացված նախաձեռնությունները՝ ասելով, որ դրանք ակտիվացում են երկկողմ հարաբերությունները։
Նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Թենգիզ Փխալաձեն լրագրողներին փոխանցել է նաև, որ Մարգվելաշվիլին Թրամփի հետ խոսել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման հնարավորությունների մասին: