
«Միացյալ նահանգների տնտեսական զարգացման ծրագիրը, կարելի է ասել՝ արտատպված է մեր ծրագրից»,- նման հայտարարություն է արել Վրաստանի իշխող «Վրացական երազանք կուսակցության պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն: Վերջինս անդրադարձել է նաև ազգային արժույթի արժեզրկման գործընթացին և հայտարարել, որ կառավարության ծրագիրը նախատեսում է նաև լարիի ամրապնդում:
«Երբ մարդկանց առեւտրի ընթացքում մանր են վերադարձնում խանութներում, նրանք շտապ դոլար են գնում: Մեր խնդիրն այն է, որ ազգային արժույթի հանդեպ վստահությունը չափազանց ցածր է և կարծում եմ՝մեր ծրագիրը ուղղված է այդ վստահությունը բարձրացնելուն: Լարին արժեզրվում է միայն դոլարի նկատմամբ: Մեր հարևանների՝ առևտրային հիմնական գործընկերների արժույթի նկատմամբ լարին չի արժեզրկվում»,- հայտարարել է Ճիճինաձեն:
Տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: