Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը տարածել է տեղեկատվություն, որի համաձայն Ծալկայի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տ. Մովսես քահանա Մանուկյանը կարգալույծ է հռչակվել.
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Մովսես քահանա Մանուկյանը (Վիրահայոց թեմ): Տնօրինության համար հիմք է ծառայել Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի միջնորդագիրը և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը Մովսես քահանա Մանուկյանի` հոգևոր ծառայության վայրը ինքնակամ լքելու վերաբերյալ: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը և կկոչվի իր ավազանի անունով` Խորեն Մանուկյան:»
Վիրահայոց թեմի մամլո դիվանից Aliq.ge -ին փոխանցեցին, որ բավարարված են Մայր աթոռի տնօրինությամբ:
Լուսանկարը` http://qahanamanukyan.blogspot.com