Ռուսաստանի դաշնության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի կողմից վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ որոշումը դրական է գնահատել: «Եվրամիության կողմից Վրաստանի համար վիզայի ազատականացումը դրական փաստ է: Վրաստանաը այս ուղղությամբ աշխատում էր 5 տարի շարունակ և կատարում էր ԵՄ-ի բոլոր առաջադրանքները: Կցանկանայի ավելացնել և հույս հայտնել, որ ընդունված որոշումը կնպաստի Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակչության արգելափակումից ազատվելուն, քանի որ Եվրոպան նրանց վիզա ընդհանրապես չի տալիս` բացի որոշ բացառություններից: Այդ մարդիկ մեծամասամբ Վրաստանի քաղաքացիներ չեն, այնուամենայնիվ, չի կարելի նման անմարդկային մոտեցում ցուցաբերել»:
Կարասինն ավելացրել է, որ Վրաստանի վիզայի ազատականացման հետ կապված որեւէ խնդիր չունեն: «Ցավալի է այն, որ Վրաստանի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ, ինչի ուղղությամբ` աշխատում ենք»,- հայտարարել է Կարասինը: