Կառավարությունը պատրաստ չէ լարիի տատանումներին։ Այսպիսի կարծիք է հայտնել «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամներից Զուրաբ Ճիաբերաշվիլին՝ խոսելով լարիի փոխարժեքի տատանումներից:
«Այդ պատճառով էլ երկիրը պետք է ունենա իրազեկ կառավարություն, որը միշտ կփորձի իջեցնել հարկերը և բարելավի տնտեսական միջավայրը, որպեսզի երկիրը դիմակայի արտաքին և ներքին անցանկալի տնտեսական իրավիճակներին: Ցավոք սրտի, այսօրվա կառավարությունն անիրազեկ և անպատրաստ է դիմավորում զբոսաշրջության շրջանում տեղի ունեցող լարիի ցանկացած տատանումը: Ինչը բացասական է ազդում հետագա ամիսների վրա»,- հայտարարել է Ճիաբերաշվիլին:
«Եվրոպական Վրաստանի» անդամը խոսել է նաև գնաճից խուսափելու և հարկերի նվազեցման անհրաժեշտության մասին:
«Եթե կառավարությունը չի փորձում զսպել գնաճը հարկերի նվազեցմամբ, չի խրախուսում բարձր տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը, ուրեմն մեր քաղաքացիները կմնան միշտ անպաշտպան այնպիսի իրավիճակներում, ինչպիսին այժմ Վրաստանում է»,- Ճիաբերաշվիլիի խոսքերն է մեջբերում interpressnews-ը: