
Վրաստանի խորհրդարանի մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեի տեղեկատվությամբ, կառավարության նոր կազմի վերաբերյալ խորհրդակցությունները, փաստացի, ավարտված են:
Պատգամավորի խոսքով, քաղխորհրդի նիստից հետո վարչապետն անձամբ կներկայացնի կառավարության նոր կազմը:
«Կառավարության նոր կազմը խորհրդարանում կներկայացվի այս շաբաթ: Դա վարչապետի լիազորությունն է։ Իհարկե, փոփոխություններ կան: Դրանց վերաբերյալ կխոսի Մամուկա Բախտաձեն»,-հայտարարել է Թալակվաձեն: