Վրաստանի կառավարության նորացված կազմի հետ կապված քննարկումները կսկսվեն ընթացիկ շաբաթվա ընթացքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն: Նրա խոսքով, նախարարների թեկնածուների անունները նույնպես այս շաբաթվա ընթացքում հայտնի կդառնան:
Մդինարաձեն նաև խոսել է ընդդիմության հայտարարած բոյկոտի մասին՝ շեշտելով, որ ընդդիմությունը տենդենցիոզ է, չգիտի թեկնածուների տեսակետները:
«Նրանք չգիտեն մարդկանց անունները, չգիտեն նրանց ծրագրերը և նախապես հայտարարում են, թե չեն աջակցելու: Ամեն ինչ պարզ է՝ նրանք ունեն նախանշած դիրքորոշում և չունեն տեսլական, բայց գուցե նրանց տեսլականը համապատասխանում է նախարարների թեկնածուների տեսլականի հետ: Ինչ վերաբերվում է թեկնածուներին, այս շաբաթվա ընթացքում վարչապետի հետ միասին կանցնենք այս գործին և կոնկրետ անուններ հայտնի կլինեն»,-հայտարարել է Մամուկա Մդինարաձեն:
Խորհրդարանը հուլիսի 14-ին արտահերթ նիստ կգումարի, որում կդրվի նորընտիր վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած կառավարությանը վստահության քվե տալու հարցը։