
«Թիմը աջակցում է կառավարության կրճատման հայեցակարգին: Բարեփոխումների դրական պտուղներից քաղաքացիները շուտով ամեն օր կօգտվեն», — այս մասին ասել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն՝ մեկնաբանելով կառավարությունում նախատեսվող կառուցվածքային վերակազմակերպման ծրագիրը:
Ըստ մեծամասնության առաջնորդի՝ փոփոխությունների հիմնական նպատակը բյուրոկրատական ծախսերի նվազեցումն է:
«Մեր բարեփոխումների հաջորդ քայլը կլինի բյուրոկրատական ծախսերի կրճատումը և պահպանված ֆինանսական ռեսուրսները հիմնականում կօգտագործվեն աղքատության գծից ցածր գտնվող ընտանիքներին օգնելու նպատակով», — ասել է Թալակվաձեն: