Կախեթիի շրջանում Վրաստանի սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել, ուղղաթիռում գտնվողները տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Թելավիի հիվանդանոց:
Ներքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության համաձայն, ուղղաթիռը Կախեթիում պլանային թռիչք էր իրականացնում։
«ՆԳՆ-ի սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը Կախեթիի Թելավի շրջանի Արթանա գյուղի մոտակայքում վթարային վայրէջք է կատարել: Ուղղաթիռում գտնվող 3 օդաչուները, սահմանապահը և պարեկային ոստիկանության աշխատակիցը վիրավորվել են»,- ասված է հաղորդագրությունում:
Դեպքի առիթով ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել: