
Վրաստանում էլեկտրաէներգիա մատակարարող «Կախեթիի էներգոդիստրիբուցիա» բաշխիչ ընկերությունն աճուրդով վաճառվում է:
Նախնական արժեքը գնահատվել է 27միլիոն 279 հազար 500 լարի: Սա երկու անգամ պակաս է կազմակերպության գույքի արժեքից, որը կազմում է 54 միլիոն 558 հազար 603 լարի:
«Կախեթիի էներգոդիստրիբուցիա»-ն 2008 թվականին գնել է լիտվական «Ախեմա գրուփ»կազմակերպությունը: