Կախա Կալաձեն քաղաքապետարանում աշխատանքի կանցնի երկու շաբաթից

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի նորընտիր քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է քաղաքապետարանում անցկացնելիք փոփոխությունների մասին: Կալաձեն նշել է, որ քաղաքապետարանում կլինեն կադրային փոփոխություններ՝ չհստակեցնելով, թե ովքեր կազատվեն աշխատանքից։ Թբիլիսիի երկու փոխքաղաքապետերը կփոխարինվեն, Կալաձեն քաղաքապետարան է գնում Մայա Բիթաձեի և Իրակլի Խմալաձեի հետ:

Էներգետիկայի եւ շրջակա միջավայրի նախկին փոխնախարարները, որոնք զբաղվել են Կախա Կալաձեի նախընտրական քարոզարշավով և աշխատել նրա նախընտրական ծրագրի վրա, ասում են, որ ընտրված քաղաքապետը դեռևս պաշտոնապես չի առաջարկել նրանց փոխքաղաքապետի պաշտոնը։

Երկու շաբաթվա ընթացքում Կախա Կալաձեն կլինի քաղաքապետարանում, իսկ առաջիկա 14 օրվա ընթացքում Դավիթ Նարմանիան կղեկավարի քաղաքը:

Հիշեցնենք, որ Վրաստանում հոկտեմբերի 21-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնում ընտրվեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու, հայտնի ֆուտբոլիստ Կախա Կալաձեն։

Թողնել պատասխան