Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հրաժարականի մասին դիմում է ներկայացրել:
Նա պետք է պայքարի Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար: Կալաձեն հուլիսի 6-ին 5 տարվա աշխատանքային հաշվետվություն է ներկայացրել, ապա հայտնել հրաժարականի մասին:
«Ես լքում եմ պաշտոնս, սա ինձ համար շատ կարևոր էտապ է: Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ներկայացրել է ինձ որպես Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու: Ընտրվելու դեպքում ես կանեմ ամեն ինչ, որպեսզի հաջողակ լինեմ: Ես հավատում եմ մեր թիմի միասնությանը, թբիլիսցիներին: Ես հույս ունեմ, որ իրար սատարելով՝ մենք ամեն ինչի կհասնենք: Մեկ անգամ ևս շնորհակալություն թիմիս և գործընկերներիս»,-ասել է Կալաձեն:
Կալաձեն Վրաստանի էներգետիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2012-ի հոկտեմբերից, խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Վրացական երազանքի» պաշտոնի գալուց հետո։