Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հանդիպել է Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարկատի հետ: Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվությամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:
Երուսաղեմի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Կախա Կալաձեին այցի համար, նշել է, որ Վրաստանը Իսրայելի իսկական բարեկամն է և պատրաստակամություն է հայտնել աջակցել քաղաքների միջև համագործակցության հետագա խորացմանը:
Ըստ քաղաքապետարանի, հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տուրիզմի ոլորտի համագործակցության հարցերը: Հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական և գործարար հարաբերությունների ներուժին: Կողմերը ցանկություն են հայտնել առաջիկայում Թբիլիսիում համատեղ բիզնես-ֆորում անցկացնել:
Կախա Կալաձեն ևս շնորհակալություն է հայտնել Երուսաղեմի քաղաքապետին՝ ջերմ հյուրընկալության համար։
Թբիլիսիի քաղաքապետն աշխատանքային այցով գտնվում է Իսրայելում՝ Վրաստանի խորհրդարանական պատվիրակության հետ: