
Կախա Իմնաձեն վերանշանակվել է Միացյալ ազգերի կազմակերպությունում Վրաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնում:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվլեաշվիլին համապատասխան հրամանագիրը ստորագրել է այսօր: Հրամանագրում նշված է, որ Վրաստանի «դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 6-րդ և 5-րդ հոդվածներից ելնելով Կախա Իմնաձեն ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնում կվերանշանակվի 2018 թվականի օգոստոսի 1-ից: