Ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնը Վրաստանում կրկին զբաղվելու է զենքի վաճառքով:
Ինչպես հաղորդում է «interpressnews.ge» գործակալությունն, այս մասին Կոնցեռնի մարքեթինգի տնօրեն Վլադիմեր Դմիտրիևն է հայտարարել: Նրա համաձայն` «Կալաշնիկովը» Թբիլիսիում գտնվող «Կալիբրի» խանութում այսպես կոչված «բրենդ-տարածք» է բացել, որը Ռուսաստանից դուրս առաջինն է:
«Կալաշնիկովի» ղեկավարությունը մոտակա 5 տարվա ընթացում նախատեսում է ավելացնել Վրաստանում զենքի վաճառքի ծավալները: «2016 թվականին «Կալաշնիկով» կոնցեռնը հաջողությամբ վերականգնել է Վրաստանի համար քաղաքացիական կիրառության զինատեսակների մատակարարումը, որտեղ մեր զենքը փաստացի ներկայացված չի եղել: Մոտակա 5 տարվա ընթացքում Կոնցեռնը նախատեսում է այս երկիր քաղաքացիական զենքի մատակարարման ծավալների ավելացում, ինչի համար «բրենդ-տարածքի» ստեղծումը դրական կլինի»,- հայտարարել է Վրադիմեր Դմիտրիևը: