«Վրացական երազանք»-ի քաղաքապետի թեկնածուն էներգետիկայի ներկայիս նախարար Կախա Կալաձեն է: Լուրը հաստատել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին։
Նրա խոսքով՝ Կալաձեի թեկնածությունն առաջադրելու հարցում իշխող թիմում համաձայնություն է ձեռք բերվել, այլընտրանքային տարբերակներ չեն քննարկվում:
«Մենք կարծում ենք, որ քաղաքապետի թեկնածուն Կալաձեն կլինի։ Հարցի շուրջ խորհրդակցությունները շատ դրական մթնոլորտում են անցնում: Այլընտրանքային տարբերակներ չենք քննարկում, սակայն վերջնական որոշումը կկայացնի քաղաքական խորհուրդը»,- հայտարարել է Վոլսկին: