Կալաձեն կարծում է Օքրուաշվիլին հոգեկան խնդիրներ ունի

 

«Իրակլի Օքրուաշվիլին երևում է հոգեկան խնդիրներ ունի։ Ես նրա հայտարարության վերաբերյալ  լուրջ մեկնաբանություն չեմ կարող անել»: Այսպես է արձագանքել «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն՝ անդրադառնալով Իրակլի Օքրուաշվիլիի կողմից իր և իր կնոջ եղբոր հասցեին հնչեցրած մեղադրանքներին:

«Շատ վատ դեպք է պատահել: Համապատասխան մարմինները կանեն ամեն ինչ ժամանակին հետաքննությունը ավարտելու և մեղավորներին ձերբակալելու նպատակով»,-ասել է Կալաձեն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ  Գորի քաղաքում անհայտ անձը կրակ է բացել Գորիում մեծամասնական ընտրակարգով ներկայացված թեկնածու, Պաշտպանության նախկին նախարար Օքրուաշվիլիի ուղղությամբ՝  վիրավորելով  2 մարդու: Այս առիթով հրավիրած  մամուլի ասուլիսի ժամանակ Օքրուաշվիլին մեղադրել է Կախա Կալաձեի կնոջ եղբորը, ինչպես նաև «Վրացական երազանք»-ի ակտիվիստներ Էդուարդ Նուցուբիձեին և  Ալեքսանդրե Ինդուաշվիլիին:  Տեղեկացնում է «kvira.ge»-ն

 

Թողնել պատասխան