Վրաստանի նախկին փոխվարչապետ և Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն իր ապագան տեսնում է երկրի գործադիր մարմնում:Այս մասին Կալաձեն ինքն է հայտարարել՝ «Արչեվանի» հաղորդման ընթացքում: Կալաձեն իշխող կուսակցության ընտրական շտաբի ղեկավարն է և համամասնական ընտրացուցակի 2-րդ համարը: Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի՝ Կալաձեն կրկին ղեկավարելու է Էներգետիկայի նախարարությունը.
«Ով ինչ Նախարարություն կղեկավարի, պարզ կդառնա խորհրդակցություններից հետո միայն, ես ինձ ավելի շատ տեսնում եմ Կառավարությունում, սակայն հատուկ պահանջներ ես չունեմ: Ես պատրաստ եմ լինել այնտեղ, որտեղ օգտակար կլինեմ իմ թիմին և երկրին, պատրաստ եմ անել առավելագույնը»,- ասել է Կալաձեն: Միաժամանակ Կալաձեն բամբասանք է որակել լուրն այն մասին, թե իր թեկնածությունը դիտարկվելու է Ներքին գործերի նախարարի և նույնիսկ երկրի նախագահի պաշտոնում.«Խորհրդարանն առաջին անգամ հավաքվելու է նոյեմբերի 19-ին, այդ ժամանակ էլ պարզ կդառնա, թե ով որ ուղղությամբ կշարունակի աշխատանքը, պաշտոնը նշանակություն չունի, մենք ամբիցիոզ ծրագիր ունենք, որն իրականացնելու համար հարկավորէ օր ու գիշեր աշխատել»,,-ասել է Կալաձեն:
Հիշեցնենք, որ Խորհրդարական ընտրությունների փուլերի արդյունքում իշխող կուսակցությունը 115 պատգամավորական տեղով սահմանադրական մեծամասնություն է կազմում և ստանում միայնակ Կառավարություն ձևավորելու հնարավորություն: