
Թբիլիսիի նորընտիր քաղաքապետ Կախա Կալաձեն երիտասարդներին խնդրում է օգնել միասին նկարազարդել ստորգետնյա անցումների պատերը: Կալաձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նկարչությունը կգեղեցկացնի անցումները:
«Դիմում են երիտասարդներին․ Ուզում եմ, որ օգտագործենք նրանց տաղանդը: Շատ տաղանդավոր երիտասարդներ ունենք։ Հնարավոր է ստորգետնյա անցումների նկարչության վերաբերյալ ծրագիր մշակենք: Միակ բանը, որը այսօր գեղեցկացնում է անցումները, դա հենց երիտասարդների կողմից արված նկարներն են: Հետևաբար, առաջիկա օրերին, երբ ստորգետնյա անցումների վերաբերյալ ամբողջական պատկեր կունենանք, երիտասարդներին կոնկրետ վայրեր կառաջարկենք, որտեղ պետք է նկարչական աշխատանքներ իրականացվեն: Բոլորս պետք է մասնակցենք մեր քաղաքի գեղեցկացման ու բարեկարգման գործին»,- հայտարարել է Կալաձեն: