Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն գամգեբելիներին (շրջանային խորհրդի ղեկավարներ) հանձնարարել է առավելագույնս կարճ ժամանակահատվածում ուսումնասիրել Թբիլիսիի տարբեր շրջաններում ուժգին քամու հետեւանքով քաղաքացիներին հասցված վնասը: Այս մասին նա հայտարարել է Թբիլիսիի կառավարության այսօրվա նիստին՝ գամգեոբաների աշխատակիցներին կոչ արել կանգնել բնակչության կողքին:
«Գիտեմ, որ ամբողջ գիշերվա ընթացքում գամգեոբաների բոլոր աշխատակիցները եւ դուք էլ՝ գամգեբելիները, ակտիվորեն ներգրավված եք եղել գործընթացքում: Բնակելի տների տանիքներն ավիրվել են: Ուզում եմ, որ առավելագույնս ուսումնասիրենք բոլոր վնասները եւ լինենք բնակչության կողքին: Կարճ ժամանակահատվածում ուսումնասիրենք նաեւ կոնկրետ ծրագրեր եւ իրականացնենք դրանք»,- ասել է Կալաձեն: