
Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին կոչ է արել գործադուլ անող գնացքավարներին հաշվի առնել, որ մետրոն մայրաքաղաքի հիմնական տրանսպորտն է։
«Համոզված եմ՝ Կախա Կալաձեն անում է առավելագույնը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, սակայն գնացքավարները նույնպես պետք է հասկանան, որ մետրոն քաղաքի բնակիչների հիմնական փոխադրամիջոցն է։ Հետևաբար, հնարավորությունները, որոնք քաղաքն ունի, պետք է ճիշտ օգտագործվեն»,-հայտարարել է Քումսիշվիլին:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի մետրոպոլիտենի մեքենավարների գործադուլի պատճառով քաղաքի մետրոն արդեն երկրորդ օրն է չի աշխատում։