Վրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամ Ալեքսանդրե Քանթարիան կարծում է, որ Թբիլիսիի քաղաքապետի երեք թեկնածուները չեն կարող մրցել «Վրացական երազանք»-ի կողմից առաջադրված թեկնածու Կախա Կալաձեի հետ։
Հիշեցնենք՝ քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է անկախ թեկնածու Ալեքո Էլիսաշվիլիին, «Միացյալ ազգային շարժում»-ից Զաալ Ուդումաշվիլիին, «Եվրոպական Վրաստան»-ից Էլնենե Խոշտարիան։
Քանթարիան կարծում է վերոնշյալ թեկնածուները անտեղի ժամանակ են վատնում՝ մասնակցելով ընտրություններին:
«Զաալ Ուդումաշվիլին տարիներ շարունակ բարձրաձայնում էր «Միացյալ ազգային շարժման» դիրքորոշումը, հանրությունը նրան գիտի այդ տեսանկյունից: Նրա նախընտրական քարոզարշավը ռեպորտաժի է նման, հավանաբար, շատերը կարծում են, որ նա որպես լրագրող ծանոթանում է իրենց խնդիրներին»: Բացի այդ, Քանթարիան վստահ է, որ Ուդումաշվիլին սիրված էր միայն էկրանից։
Քանթարիան կարծում է, որ Էլենե Խոշտարիայի օգտին կքվեարկեն միայն բարեկամները․ «Նա Վակե թաղամասում նախորդ ընտրություններին չէր կարողացել հաղթել»:
Ինչ վերաբերում է Ալեքո Էլիսաշվիլիին, Քանթարիան գտնում է, որ նա դեռ պետք է հանգստանա, գնահատի ինքն իրեն։«Նման ձևով չի կարելի քաղաքապետի պաշտոնի հավակնություններ ունենալ»:
«Կախա Կալաձեին այլընտրանք չկա: Երևի կգա մի այդպիսի ժամանակ, երբ մի քանի հետաքրքիր թեկնածուներ կլինեն, ինչը հետաքրքիր կդարձնի ընտրական գործընթացը: Այսօր դա այդպես չէ, քանի որ Կալաձեն մրցակից չունի»,- հայտարարել է Քանթարիան: