
Նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը: Նոր Խորհրդարանը 5 խմբակցություն կունենա, որոնցից ամենախոշորը «Վրացական երազանքն» է՝ 110 անդամ: Խմբակցության ղեկավար է նշանակվել Մամուկա Մդինարաձեն, քարտուղար՝ Նինո Ծիլոսանին: Ստեղծվել է նաև «Վրացական երազանք- արդյունաբերողներ» խմբակցություն, որում միավորված է խմբակցության 6 անդամ, ղեկավարն է Սիմոն Նոզաձեն: Այսպիսով` Խորհրդարանում մեծամասնությունը ունի 116 մանդատ:
Երկրի գլխավոր ընդդիմությունը Խորհրդարանում ունի 2 խմբակցություն`20 անդամ ունեցող «Միացյալ ազգային շարժումը»` Նիկա Մելիայի ղեկավարությամբ և «Ազգային շարժում՝ Վրաստանի առաջընթացի համար», որը ղեկավարելու է Էլենե Խոշտարիան:
«Վրաց Հայրենասերների միությունը» Խորհրդարանում ստեղծել է «Վրաստանի հայրենասերների խմբակցություն», որի կազմում 6 պատգամավոր կա: