
Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ Վրաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների` հնարավոր հանդիպման մասին քննարկումներ են տեղի ունեցել:
Նա նշել է, որ հանդիպման համար նախախապատրաստական աշխատանքներ կտարվեն, որից հետո կընդունվի որոշում: ըստ Կալաձեի` Լավրովի հետ այդ հանդիպումը չպետք է լինի ուղղակի «հանդիպում հանդիպման համար», այլ տեղի կունենա` որեւէ արդյունք բերելու նպատակով:
Իր հերթին Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն չի բացառել, որ «համապատասխան նախապատրաստական աշխատանքների դեպքում» տեղի ունենա իր հանդիպումը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին Միխեիլ Ջանելիձն ասել է «Շաբաթվա պալիտրա» լրատվականի հետ հարցազրույցի ժամանակ: