
«Ողջունում ենք, որ եվրոպական երկրները մեր քաղաքացիներին հրաժարվում են ապաստան տալ, քանի որ դրա հիմքը չկա»,- այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին: Նախարարը խոսել է առանց մուտքի արտոնագրի ռեժիմի պաշտպանության անհրաժեշտության վերաբերյալ:
«Մենք` բոլորս, պարտավոր ենք պաշտպանել այն, ինչ կա: Եվս մեկ անգամ եմ ասում` պատմական այն արդյունքը, որին բոլորս միասին հասանք, նկատի ունեմ Եվրամիության հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմը, չպետք է կորցնենք»,- հայտարարել է Ծուլուկիանին:
Հիշեցնենք՝ Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ Վրաստանից ապաստան փնտրողների գրեթե բոլոր հայտերին բացասական պատասխան են տալու և վերադարձնելու են Վրաստան։