
Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին քաղաքական ուժերին կոչ է անում ընտրություններն անցկանցել խաղաղ պայմաններում: Այս մասին նախարարը հայտարարել է միջգերատեսչական նիստի ավարտին՝ տեղեկացնելով, որ նիստի օրակարգում նախընտրական շրջանում հարուցված քրեական գործերն են եղել։ Ըստ Ծուլուկիանիի, դրանց մի մասը կարճվել է, մի մասի ուղղությամբ հետաքննություն է ընթանում։
«Որոշ գործերի շրջանակներում մի քանի քաղաքացի նախանական կալանքի տակ է։ Այս պահին մի շարք գործեր դեռ հետաքննվում են: Իրավապահ մարմիններն այս ուղղությամբ ակտիվ աշխատանք են տանում: Կոչ եմ անում բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին ու ընտրական հանձնաժողովի անդամներին հարգել մեր երկրի ապագան»,- հայտարարել է Ծուլուկիանին:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 30-ին Վրաստանում տեղի կունենա խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը։