Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Դավիթ Սերգեենկոն վստահ է, որ մայիսի 1-ից ուժի մեջ մտնող հասարակական վայրերում ծխելն արգելող օրենքը հազարավոր կյանքեր է փրկելու:
Նախարարի խոսքով, գիտականորեն ապացուցված է, որ նման սահմանափակումները էականորեն նվազեցնում են ծխախոտի օգտագործումն ու առողջությանը հասցվող վնասը։
«Այսօրվանից ուժի մեջ է մտել շատ կարևոր մի օրենք: Նախնական հետազոտության համաձայն՝ ծխելու սահմանափակումները բազմաթիվ կյանքեր են փրկելու: Այդ պատճառով, օգտվելով հնարավորությունից, քաղաքացիներին կոչ եմ անում պաշտպանել այս պարզ և կարևոր օրենքները»,-Սերգեենկոյի խոսքերն է փոխանցում interpressnews-ը։
Նախարարը խոստովանել է, որ օրենքը մեկ օրում չի կարող կիրառվել, ուստի, ըստ նրա, այդ հարցում կարևոր է բնակչության աջակցությունը։ Նրա փոխանցմամբ, Վրաստանի բնակչության 80 տոկոսը կողմ է օրենքով նախատեսված նոր սահմանափակումներին: