
Մայիսի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ծխախոտի օգտագործման մասին օրենքը խախտելու համար 12 ֆիզիկական և 13 իրավաբանական անձ է տուգանվել։ Այս մասին «Ինտերպրեսնյուս»-ին հայտնել են ներքին գործերի նախարարությունից:
Ըստ տեղեկատվության՝ նախարարությունը՝ ծխախոտի կիրառման կանոնների խախտման մասին 46 հաղորդագրություն է ստացել: