«Ծխախոտի վերահսկողության մասին» օրենքը կվնասի ռեստորանային բիզնեսին

Մայիսի 1-ից Վրաստանում ուժի մեջ մտնող հանրային վայրերում ծխելու արգելքը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել ռեստորանային բիզնեսի համար, այս կարծիքին է «Վրաստանի հյուրանոցների ֆեդերացիա»-ի հիմնադիր Շալվա Ալավերդաշվիլին:

Ինչպես հայտնի է, Վրաստանի խորհրդարանը 2017 թ-ին հաստատել է հակածխախոտային օրենսդրությունը, որը ենթադրում է ծխելու ամբողջական արգելք հանրային տարածքներում: Մայիսի 1-ից բարերում, հյուրանոցներում, սրճարաններում եւ ցանկացած հանրային տարածքում ծխելը կլինի արգելված: Բացառություն կկազմեն հանրային տարածքների բաց պատշգամբերը:

Վրաստանի հակածխախոտային քաղաքականության նպատակը ծխողների քանակը տարեկան 1 տոկոսով կրճատելն է: Եթե ստացվի, ապա 2030 թվականին ծխողների քանակը կպակասի 33 տոկսից մինչև 17-18 տոկոս:

«Ծխախոտային վերահսկողության մասին» օրենքում արված փոփոխությունների համաձայն, հանրային վայրերում ծխելու համար սահմանված տուգանքները ՝ ծխողի համար կկազմեն 100, իսկ ռեստորանների եւ սրճարաննրի սեփականատերերի համար՝ 500 լարի:

 

Թողնել պատասխան