Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի նախաձեռնությամբ` ծեծի վերաբերյալ օրենքը խստացվում է, այս մասին հայտնել է փոխվարչապետ Կախա Կալաձեն:
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Կորցխելիում տեղի ունեցած սարսափը չկրկնվի: Դա շատ ծանր էր իշխանության, իշխող կուսակցության համար: Ընտրական գործընթացը պետք է կազմակերպվի բացարձակ խաղաղ միջավայրում, բոլոր քաղաքական կառույցների և կուսակությունների համար հնարավորություն կլինի` ազատորեն կազմակերպել քարոզարշավը»,- ասել է Կալաձեն:
Հատկանշական է, որ հենց Կալաձեի անունն է շրջանառվում Կորցխելիի միջադեպում: Հիշեցնենք` ազատ ոճի ընմբշամարտիկների մի խումբ ծեծի էր ենթարկել ընդդմադիր Միացյալ ազգային շարժման առաջնորդներին: Միջադեպից հետո տեղեկություն տարածվեց, որ ծեծը կազմակերպվել է Կալաձեի պատվերով, իսկ օրեր առաջ լրատվամիջոցները գրեցին այն մասին, որ ծեծկռտուքի գլխավոր իրականացնողների հաշվեհամարներին` Կալաձեի ղեկավարած կազմակերպության հաշվից կլորիկ գումարներ են փոխանցվել` միջադեպի նախօրեին: