
Քութայիսիի քաղաքապետարանի լուսավորության ծառայության փոխտնօրենը ծեծի է ենթարկվել։
«Մեր աշխատակիցներից երկուսը աշխատում էին ճանապարհի վրա, երբ այդ պահին մի խումբ հարբած երիտասարդներ վիճաբանություն սկսեցին, ինչին միջամտեց իմ տեղակալը։ Չնայած գործընկերների օգնությանը, նրան սկսեցին ծեծի ենթարկել»,-տեղեկացրել է Քութայիսիի քաղաքապետարանի լուսավորության ծառայության ղեկավար Մալխազ Բասիլաձեն։
Տուժածի վիճակը կայուն է, նրան ծեծի ենթարկածները ոստիկանության աշխատակիցների կողմից բերման են ենթարկվել։