Թբիլիսիի Օրթաճալա թաղամասում ծեծի է ենթարկվել 32-ամյա տրանսգենդեր կին, այս մասին տեղեկատվություն է տարածել «Իմեդի» հեռուստաընկերությունը: Հաղորդման համաձայն, կնոջը ծանր մարմնական վնասվածքներ են հասցրել երկու անձինք: Տուժածը այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Նա բազմաթիվ վնասվածքներ ունի կոկորդի շրջանում՝ կոտրված են դեմքի ոսկորները: Ինչպես «Լիբերալի»-ի հետ զրույցում հայտարարել է Ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի ծառայությունը, հետաքննությունը ընթանում է քրեական օրենսգրքի 108՝ մահափորձի հոդվածով: