Ծեծի են ենթարկել «Ռուսթավի 2»-ի օպերատորին (Տեսանյութ)

Հունիսի 19-ին Թբիլիսիի միջազգային օդանավակայանի սպասասրահում, «Ռուսթավի 2» հեռուստաալիքի օպերատորի եւ մի քաղաքացու միջեւ տեղի է ունեցել վեճ:

Ըստ առկա տեղեկությունների`  քաղաքացին վիրավորել է օպերատորին, ինչի արդյունքում վերջինս ֆիզիկական ուժ է կիրառել, եւ սկսվել է ծեծկռտուկ: Դեպքի վայրում են գտնվել նաև «Ռուսթավի 2» հեռուտաալիքի մի լրագրող և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր: Խորհրդարանի անդամը, ում անունը չի նշվում, Վրաստանի ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության համաձայն փորձել է բջջային հեռախոսով տեսանկարահանել տեղի ունեցողը, սակայն նրա դեմ ևս ֆիզիկական ուժ է կիրառվել: Պատգամավորը հրաժարվել է բժշկական օգնությունից: Հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 125-րդ (ծեծ) հոդվածով:

Վրաստանի ՆԳՆ-ը կադրեր է հրապարակել դեպքի վայրից:

https://www.facebook.com/miaofgeo/videos/825047080930626/

 

Թողնել պատասխան