Թինա Խիդաշելին, որ օրերս լքեց Պաշտպանության նախարարի պաշտոնը, չի օգտվում նաև աշխատանքային մեքենայից: Այժմ նա քաղաքում տեղաշարժվում է տաքսիներով և ահա թե ինչ է գրել այդ առումով ֆեյսբուքի իր էջում:
«Թբիլիսյան տաքսի.
Արդեն 4 օր է` քաղաքում տեղաշարժվում եմ տաքսիով: Երբեմն օրվա մեջ անհրաժեշտություն է լինում այն փոխել 7-8 անգամ: Բացի նրանից, որ շատ ծանրաբեռնված եմ, վարորդներն էլ հրաժարվում են գումար վերցել. փոխհարգանքն ու վեճն անպակաս է: Կա ևս մեկ առավելություն` ոչ NDI-ի, ոչ էլ այլ թանկարժեք հետազոտության կարիք չկա:
Սիրում եմ իմ քաղաքը, մեծ սիրտ ունեցող, ամենաանկեղծ, ամենահավատարիմ ու ամենաջերմ քաղաքը…»,-գրել է Խիդաշելին:
Հիշեցնենք, որ «Հանրապետական» կուսակցության անդամ Թինա Խիդաշելին օրերս է լքել Պաշտպանության նախարարի պաշտոնը և զբաղված է նախընտրական արշավով: