Մարտի 24-ի վաղ առավոտյան երկրաշարժ է գրանցվել Վրաստանի Սամցխե-Ջավախք շրջանում։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է շրջանի Փարվանա գյուղում։
Վրաստանի սեյսմիկ դիտարկման ծառայության տվյալներով՝ստորգետնյա ցնցումները կրկնվել են մի քանի անգամ։ Առաջին անգամ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,7 մագնիտուդ։
Ծալկայում ևս նույն ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել երեկ՝ մարտի 23-ին: