Խորհրդարանում քննարկվում է հետաքննական հանձնաժողով ստեղծելու հարցը

«Փաստ է, որ ձերբակալված ադրբեջանցի լրագրող, ակտիվիստ Աֆգան Մուխթարլիի գործի անբավարար քննությունը վնասում է երկրի վարկանիշին: Հարկավոր է քննարկել, թե որքանով է նպատակահարմար այս փուլում հետաքննական հանձնաժողովի ստեղծումը»,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար  Մամուկա Մդինարաձեն:

Նրա խոսքով, եթե Աֆգան Մուխթարլիի գործի հետ կապված հետաքննությունն արդյունքներ չունենա, այդ դեպքում խորհրդարանական հանձնաժողով կստեղծվի:

«Խմբի ներսում այս հաշվով մի մասը գտնում է, որ հանձնաժողովն արդեն պիտի ստեղծվի, մի մասը գտնում է, որ հետաքննության ընթացքին ու արդյունքներին պիտի սպասենք: Բոլորը համաձայն են, որ հետաքննությունը ոչ մի հարց անպատասխան չպետք է թողնի»,- հայտարարել է Մամուկա Մդինարաձեն:

Թողնել պատասխան