
Վրաստանի խորհրդարանում փետրվարի 10-ին կքննարկվի «Գազպրոմի» հետ կնքած պայմանագրի շուրջ քաղաքական բանավեճեր կազմակերպելու հարցը: Խորհրդարանական փոքրամասնության նախաձեռնությամբ կընտրվի նաև բանավեճերի կազմակերպման օրը:
Հիշեցնենք՝ «Գազպրոմի» հետ պայմանագիրը ստորագրելուց հետո, ընդդիմությունը խորհրդարան էր հրավիրել Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեին, վերջինս սակայն չէր ներկայացել, որից հետո խորհրդարանական փոքրամասնությունը օրենսդիրի պլենար նիստին պահանջել էր նշված թեմայով քաղաքական քննարկումներ անցկացնել:
Նիստի ընթացքում կորոշվի՝ կիրականացվի արդյոք այդ նախաձեռնությունը թե ոչ:
Տեղեկացնումէ «Interpressnews.ge» -ն: