
Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հատարարել է, որ օրենսդիրի ծախսերը հնարավոր է լինելու կրճատել 2 մլն լարիով:
«Կվիրիս պալիտրա»-ին տված հարցազրույցում Կոբախիձեն ասել է, որ այս հարցով կառավարության հետ խորհրդակցությունները շարունակվում են, և ծախսերը կրճատելու հնարավորություն կա: Խորհրդարանը տեղափոխելու հարցի հետ կապված՝ Կոբախիձեն ասել է, թե քննարկումները կսկսվեն Սահմանադրական հանձնաժողովի ձևավորումից հետո: