Վրաստանի խորհրդարանի Պաշտպանության ու անվտանգության, Արտաքին հարաբերությունների ու սփյուռքի և Կովկասի հարցերով հանձնաժողովների համատեղ նիստում լսել են երկրի հետախուզության պետական ծառայության ղեկավար Դավիթ Սուջաշվիլիին:
Պատգամավորներին հետաքրքրում է՝ հետախուզության ծառայությունն ի՞նչ է պատրաստվում անել ռուսական ագրեսիայի դեմ: Խոսվել է նաև ծառայությունում իրականացվող բարեփոխումների և գաղտնի տեղեկությունների մասին: Հանդիպումը փակ է եղել, Սուջաշվիլին նիստից առաջ չի պատասխանել լրագրողների հարցերին։
Վրաստանի հետախուզության ծառայության ղեկավար Դավիթ Սուջաշվիլին 9-րդ գումարման խորհրդարանում առաջին անգամ է ելույթ ունենում:
Լուսանկարը` Imedinews.ge